Գյումրիում կցուցադրվի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա 2019թ. Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացրած՝ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի՝ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմն անդրադառնում է ռուս զինվորի կողմից 2015թ.-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությանը՝ Ավետիսյանների սպանությանը։

Ֆիլմը նաև ներկայացվել է Ուրուգվայի 37-րդ միջազգային կինոփառատոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նկարահանումները սկսվել են 2016-17 թվականներին, և հեղինակների խոսքով՝ դժվար պայմաններում են աշխատել:

«Ֆիլմը գեղարվեստական է՝ ներշնչված իրական դեպքերից, որի հիմքում Գյումրիում ռուս զինվորի կողմից կատարած սահմռկեցուցիչ ոճրագործությունն է։ Եվ նյութի գեղարվեստական վերծանումը մեր մոտեցմամբ հնարավորություն ստեղծեց խուսափել խոչընդոտներից, քանի որ մենք գործ ունեինք մեր ստեղծած կերպարների հետ։

Ֆիլմն ամբողջությամբ ոչ թե պատմում է այդ ընտանիքի պատմությունը, այլ ոճրագործության մասին և ոճրագործության հետևանքով առաջացած այն արձագանքների մասին, ինչը տեղի ունեցավ մեր հենց կերպարների, հերոսների հետ»,-նշեց Նարինե Մկրտչյանը։

Ֆիլմն օրեր առաջ ցուցադրվել է Ռուսաստանում: Հեղինակները տեղեկացնում են, որ Յալթայում կայացած ցուցադրությունը բավական լավ է անցել: Ներշնչվելով իրական դեպքերից՝ հեղինակները ստեղծել են գեղարվեստական մի պատում, որտեղ առաջնային է դառնում արժանապատվության և անձնազոհության գաղափարը։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից