Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ ընդգծելով, որ պարոն Սաջջադին կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին բարի խոսքերի և ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կփորձի նպաստել Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում