Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար Հենրի Պրոգլյոյին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար Հենրի Պրոգլյոյին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆրանսիացի գործարարը նշել է, որ շարունակում է աշխատել մի շարք կարևոր ու մասնագիտացված միջազգային խմբերի հետ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես խոսվել է շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման, թափոնների վերամշակման եւ արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների ու հեռանկարների մասին։

Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաև նախագահական նոր նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի եւ դրա շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:

Հենրի Պրոգլյոյի հետ նախագահ Սարգսյանը հանդիպել էր դեռեւս այս տարվա փետրվարին՝ Փարիզում: Այնուհետև հայտնի գործարարը մասնակցել էր նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կայացած՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում