Ազատ ոճային ըմբիշներ Թևանյանը և Հարությունյանը դուրս մնացին ԱԱ-ի հետագա պայքարից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականն ուներ 2 ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), որոնք պարտություն են կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 9:4 հաշվով հաղթեց վրացի Օտարի Գոգավային: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:17 հաշվով պարտվեց հնդիկ Կումար Ռավիին:

Գոտեմարտի սկզբնամասում Հարությունյանը հաղթում էր 6:0 հաշվով, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը:

Եթե հնդիկ ըմբիշը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին, իսկ 1/16 եզրափակիչում 0:6 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին: Ճապոնացի ըմբիշը պարտություն կրեց հաջորդ գոտեմարտում, ինչի պատճառով Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ում հանդես կգան նաև Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ