Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ինհրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Այս ընթացքում մենք հասցրեցինք բավականին արդյունավետ աշխատել եւ հուսով եմ, որ հետագայում գործընկերային այս հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը դեսպանին:

ՀՀ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագրին մասնակցության համար, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» այժմ իրականացվող ծրագրին մասնակցելու համար:

«Եւ իսկապես ցավում եմ, որ Ձեզ համար կարեւոր այս ծրագիրն արդեն առանց Ձեր մասնակցության կիրականացվի»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ արդյունավետ համագործակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում