Պաշտոնական

ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գեղարդի վանական համալիրում սեպտեմբերի 13-ին ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը եւ այլք։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին, որը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում