Դիարբեքիրում հասարակական տրանսպորտը ցերեկվա ժամերին անվճար է դառնալու
1 րոպեի ընթերցում
![Դիարբեքիրում հասարակական տրանսպորտը ցերեկվա ժամերին անվճար է դառնալու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/987331.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիր քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Հասան Բասրի Գյուզելօղլուն հայտնել է, որ այդ քաղաքում տրանսպորտը առավոտյան ժամը 06:00-ից մինչև երեկոյան 18:00-ն դառնալու է անվճար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Գյուզելօղլուն նաև նշել է, որ իրենց հիմնական նպատակն է հասարակական տրանսպորտով երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնել, ինչի համար էլ երթուղայինները ապահոված կլինեն նաև համացանցից օգտվելու հնարավորությամբ: