Իտալիայի նախագահը Կոնտեին հանձնարարել Է կազմել նոր կառավարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օգոստոսի 29-ի առավոտյան ընդունել Է երկրի պաշտոնաթող եղած վարչապետ Ջուզեպե Կոնտեին եւ նրան հանձնարարել՝ կազմել նոր ազգային կառավարություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագահի դիվանատան գլխավոր քարտուղար Ուգո Ձամպետին:

Ավելի վաղ Կոնտեի թեկնածությունն առաջադրել Էին «5 աստղերի շարժումը» եւ նախկինում ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որոնք կկազմեն նոր խորհրդարանական մեծամասնության հիմքը: «Նախագահ Սերջո Մատարելլան ընդունել Է Ջուզեպե Կոնտեին եւ նրան առաջարկել՝ կազմել կառավարություն, Կոնտեն մանդատն ընդունել Է»,- ասել Է Ձամպետին, որի ելույթն ուղիղ եթերով հեռարձակել Է Rai պետական հեռուստատեսությունը:

Ներկայիս կառավարական ճգնաժամն սկսվել Է օգոստոսի 8-ին, երբ փոխվարչապետ եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին Կոնտեին ծանուցեց խորհրդարանական մեծամասնության տրոհման մասին, որը «Լիգան» կազմում Էր «Շարժման» հետ, եւ պահանջեց վաղաժամկետ ընտրությունների շուտափույթ անցկացում: Արդյունքում Կոնտեն հարկադրված Էր Մատարելլային պաշտոնաթողության խնդրագիր տալ, իսկ հանրապետության նախագահը նշանակեց կոնսուլտացիաներ, որոնք փակուղու դեպքում կարող Էին ավարտվել խորհրդարանի արձակմամբ եւ նրա կողմից վաղաժամկետ ընտրությունների նշանակմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտում բացահայտել են առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Հայ ուսանողների հաջողությունը Կասաբլանկայում. «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»՝ միջազգային մրցանակակիր