Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցնի ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել դեսպանին, ով այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանի իրական բարեկամն է: Արարատ Միրզոյանը հավելել է, որ իր համար շատ հաճելի էր համագործակցել դեսպան Սվիտալսկու հետ:

ԵՄ դեսպանի խոսքով՝ իր համար պատիվ էր աշխատանքը Հայաստանի համար կարեւոր զարգացումների այս փուլում եւ ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում, ինչում իր դերն ունի նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգը:

Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է, որԵՄ-ը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է եւ մենք պիտի շարունակական ջանքեր գործադրենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացման եւ համատեղ օրակարգի մնացյալ ուղղություններով նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

Հայերեն Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները