Միջազգային

Եմենում MQ-9 ամերիկյան ռազմական անօդաչու են խոցել. Reuters

2 րոպեի ընթերցում

Եմենում MQ-9 ամերիկյան ռազմական անօդաչու են խոցել. Reuters

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի՝ անունները չնշված ներկայացուցիչները հաստատել են, որ օգոստոսի 20-ին MQ-9 ամերիկյան հետախուզական հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Է խոցվել Եմենի Դամարի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

«Անսար Ալլահ» եմենական խռովարարական շարժման կողմնակիցները (հուսիներ) ավելի վաղ հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության իրենց միջոցները Դամարի երկնքում ոչնչացրել են MQ-9 ամերիկյան դրոնը: Իր հերթին ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որի հայտարարությունը ներկայացրել Է Reuters գործակալությունը, այդ պահին միայն նշել Է, որ «իրազեկված Է Եմենի երկնքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին», սակայն հրաժարվել Է որեւԷ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ Է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան: Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում