Հայաստանից դպրոցականները 5 մեդալ են նվաճել Աստղագիտության օլիմպիադայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել 2019թ. օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում «Աստղագիտութուն» առարկայից տեղի ունեցած միջազգային 13-րդ օլիմպիադայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով: Արծաթե մեդալ են նվաճել`Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան), Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Բրոզե մեդալի են արժանացել` Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան),Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան),Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան)»,- նշված է հաղորդագրությունում:

Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Այն թիմը, որտեղ հադես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը և մյուս թիմակիցների հետ արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը և նույն ձևաչափով արժանացել արծաթե մեդալի: «Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են ատղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամներ Մարիետա Գյուլզադյանը (Բյուրականի աստղադիտարան) և Վարդգես Մամբրեյանը (ԵՊՀ):

Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմ, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 5 աշակերտ:

2018 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած աստղագիտության օլիմպիադայում ՀՀ դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև 2 գովասանագիր:

Հայերեն العربية Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները