Միջազգային

ԿԺԴՀ-ն կիբեռգրոհների միջոցով 2 մլրդ դոլար Է հափշտակել ռազմական ծրագրերի համար. Reuters

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն կիբեռգրոհների միջոցով 2 մլրդ դոլար Է հափշտակել ռազմական ծրագրերի համար. Reuters

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն բանկերի եւ գաղտնարժույթների սակարանների վրա կիբեռգրոհների միջոցով շուրջ 2 միլիարդ դոլար Է հափշտակել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրերի ֆինանսավորման համար:

Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար անկախ փորձագետների պատրաստած զեկույցը:

«ԿԺԴՀ-ն կիբեռտարածությունն օգտագործել Է հնարամիտ գրոհների համար ֆինանսական հիմնարկություններից եւ գաղտնարժույթների սակարաններից միջոցների հափշտակման նպատակով՝ եկամուտ ստանալու համար»,- մեջբերում Է գործակալությունը փորձագետների հայտարարությունը: Զեկույցում նշվում Է, որ եղել Է առնվազն 35 նման գրոհ: Դրանցից տուժել Է առնվազն 17 երկիր: Reuters-ի տվյալներով՝ զեկույցում ասվում Է, որ հավաքված փողն օգտագործվել Է զանգվածային ոչնչացման զենքի ծրագրերի օժանդակման համար: Օգոստոսի 6-ին Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն արեւելյան ափից երկու չճանաչված արկերի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավկորեացի զինվորականների կարծիքով՝ Փհենյանը հերթական անգամ կատարել Է փոքր հեռահարության նոր բալիստիկ հրթիռների փորձարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում