Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։

Այսօր երեկոյան՝ ժամը19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք, որի ժամանակ Հայաստանի վարչապետը հանդես է գալիս ելույթով։

Վաղը՝ օգոստոսի6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։

Հայերեն العربية English Français Русский

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարին

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 110 երեխա

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

Սևան համայնքի Գեղամավան գյուղում կգործի մանկապարտեզ