Տարածաշրջանային

Չակվիի երկաթուղային կայարանում գնացքը հարվածել է զբոսաշրջիկին. նա տեղում մահացել է

1 րոպեի ընթերցում

Չակվիի երկաթուղային կայարանում գնացքը հարվածել է զբոսաշրջիկին. նա տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ծովափնյա Չակվի քաղաքի երկաթուղային կայանի մոտ Բաթումի-Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է զբոսաշրջիկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է վրացական apsny.ge կայքը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ դժբախտ պատահարի զոհ է դարձել 41-ամյա օտարերկրացի մի տղամարդ:

Դեպքի վայր է ժամանել Քոբուլեթիի շտապօգնությունը, սակայն տղամարդը տեղում մահացել էր:

Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ անվտանգության կանոնները խախտելու արդյունքում մարդու մահ պատճառելու մասին հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում