Վրաստան

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության՝ իշխանության  տապալման կոչերի համար

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության՝ իշխանության  տապալման կոչերի համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայային դատապարտել է երկու տարի վեց ամսվա բանտարկության՝ Վրաստանի գործող իշխանության տապալման հրապարակային կոչերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Georgia Today պարբերականը:

Վճիռը հրապարակել է քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տկեշելաշվիլին: Ախալայան մեղադրվում է այն բանում, որ 2026 թվականի փետրվարի 16-ի դատական ​​նիստում հայտարարել է, որ կառավարող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է տապալվի: Ախալայան ինքը դատավճռի հրապարակման պահին դատարանում ներկա չի եղել:

Ախալայան, որը Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2009-2012 թթ.՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ժամանակ, ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերին: Նրան առաջադրվել է մեղադրանք 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի նախագահական պալատի վրա գրոհ կազմակերպելու համար: Հետաքննության տվյալներով՝ նա հեռախոսով համակարգել է հոկտեմբերի 4-ի զանգվածային հանրահավաքի կազմակերպիչների գործողությունները: Այդ գործով վճիռ դեռևս չի կայացվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում