Հասարակական

Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման համար կառավարությունը կհատկացնի ևս մոտ 6 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման համար կառավարությունը կհատկացնի ևս մոտ 6 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Եգիպտոսում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառա­յությունների իրականացման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 5 մլն 838.6 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ, այս կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի հետ օգոստոսին չվերթ իրականացնելու վերաբերյալ:

Որոշման նախագծով նախատեսվում է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին հատկացնել 12 000 ԱՄՆ դոլար` 5,838.6 հազ դրամ»,- «ասված է հիմնավորման մեջ:

Միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդից:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն արդեն իսկ Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար հատկացրել էր 47 մլն 198 հազար դրամ՝ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ` Հուրգադա-Երևան երկու չվերթ`հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին կազմակերպելու վերաբերյալ։

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայումէգտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Չեղարկվել էր նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում