Պաշտպանները միջնորդել են  գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմը: Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։

Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

Հայերեն English Français Русский

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են․ Սրբուհի Գալյան

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի