Հարավը կարող է համալիր զարգանալ. Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նախագահին ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասաց, որ պետք է վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում և կատարում իր սոցիալական պարտականությունները:

«Լեռնամետալուրգիայի հայկական հսկան մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, հատկապես մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Կարևոր է, որպեսզի բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաև սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,- նշեց Սարգսյանը։

Նախագահը նաև ընդգծեց, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության և զբոսաշրջության համար։

Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարևոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է.«Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության համար։«Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթև արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից և բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առևտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը հանրապետության հանքարդյունաբերական ոլորտի առաջատարն է, տարածաշրջանի ամենամեծ բաց հանքը: Այստեղ արդյունահանվում և արտադրվում է պղնձի և մոլիբդենի խտանյութ:

Ընկերությունը ՀՀ-ի խոշոր հարկատուների ցանկում ավանդաբար գտնվում է առաջին տասնյակում:

Ընկերությունը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց եղանակով՝ արդյունահանելով տարեկան 12-14 մլն տոկոս հանքաքար:

Հայերեն Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը