Համաշխարհային ունիվերսիադային մասնակցելու է Հայաստանի 14 ուսանող մարզիկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը 2019 թվականի հուլիսի 3-14-ը կմասնակցի ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումները տեղի են ունենալու Իտալիայի Նեապոլ քաղաքում:

Մարզական պատվիրակության կազմում ընդգրկված են 14 մարզիկ և 4 մարզիչ: Հայաստանի ուսանող մարզիկները մրցելու են աթլետիկայի, ձյուդոյի, սուսերամարտի, ջրացատկի և թաեքվոնդոյի մարզաձևերում:

Պատվիրակությանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հունիսի 28-ին ընդունեցին նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը:

Արայիկ Հարությունյանը հաջողություն մաղթեց ուսանող մարզիկներին` նշելով, որ պետությունը կարևորում է ուսանողական սպորտի զարգացումը և առաջիկայում այս ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել ուսանողական մարզական լիգաներ: «Պետության համար, նաև միջազգային ասպարեզներում, դիրքերն ամրապնդելու առումով, կարևոր են սպորտային հաղթանակները: Միջազգային քաղաքականության մեջ սպորտը կարևոր տեղ ունի և պատահական չէ, որ հզոր պետությունները ձգտում են մասնակցել ամենահզոր ստուգատեսներին և գրավել բարձր տեղեր: Մեր պետությունը ևս կարևորում է սպորտային ձեռքբերումները` այն դիտարկելով միջազգային դիրքերի ամրապնդման միջոց»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ-ի լիարժեք աջակցության շնորհիվ իրենք կկարողանան հավուր պատշաճի ներկայանալ ունիվերսիադային:

«Նախապատրաստվել սկսել ենք գրեթե մեկ տարի առաջ՝ աշխատելով տարբեր ֆեդերացիաների և միջազգային կազմակերպությունների հետ: Ունիվերսիադային ներկա է լինելու շուրջ 10 հազար պատվիրակ մոտ 160 երկրից: Այս տարի մասնակցել ենք նաև ձմեռային ունիվերսիադային՝ 10 հոգանոց պատվիրակությամբ, սակայն չնայած լավ մասնակցությանը մեդալներ չեղան»,- նշեց Գաբրիելյանը:

Այս տարի մրցաշարում ընդգրկված է 18 մարզաձև։ ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը նախորդ տարիներին երկու տարին մեկ անցկացվող այս միջազգային մրցաշարում ունեցել է մեդալակիրներ: Մասնավորապես վերջին երեք ունիվերսիադիաներում Հայաստանի պատվիրակությունը 17 մեդալ է նվաճել, այդ թվում` 5 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակից 160 երկրի մեջ Հայաստանը մշտապես ընդգրկված է եղել 30 առավել բարձր արդյունքներ ցույց տված երկրների ցանկում:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից հանդիսանում է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում