«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ կկառուցի

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամին, բնակարաններ կառուցելու նպատակով, կհատկացվի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գործարանային փողոց N 2/6 հասցեի շինությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հունիսի 20-ին կայացած Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ, Գյումրու ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գործարանային փողոց N 2/6 հասցեի շինությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհատույց տրամադրելու որոշմանը:

Այսպիսով՝ ավագանին ուժը կորցրած ճանաչեց կառույցը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը հատկացնելու՝ ավագանու անցած տարվա որոշումը: Կառույցն անցած տարի 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոնի վերածելու նպատակով: Մեկ տարի շարունակ որեւէ ներդրում շենքի հետ կապված չէր եղել: Ամիսներ առաջ էլ նույն շենքի դիմաց գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը տրվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ շենքում 50 բնակարան կկառուցվի ևս 50-ը բնակարան նախատեսվում է արդեն Գործարանային փողոց N 2/6 հասցեում:

«Մեկ տարվա ընթացքում ընկերությունը պետք է սկսած լիներ նախագծային աշխատանքներ, պայմանագրեր պետք է կնքած լիներ կողմերի, բնակիչների հետ, սակայն այս պարտականություններից եւ ոչ մեկը ընկերությունը չի կատարել, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Մեր Գյումրի» խորագրով ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է Գյումրի քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման (ամրացման-վերականգնման) արդյունքում շենքերի բնակարանները հատկացնել անօթեւանության կարգավիճակ ունեցող ընտանիքներին»,-նշեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Ըստ որոշման, շենքը մնում է համայնքին՝ Հիմնադրամին տալով անհատույց օգտագործման իրավունք:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր