Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը դադարեցրեց «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

 Մխիթար Հայրապետյանը դադարեցրեց «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայրապետյանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Երկու օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններ տեղի ունեցան, ընտրվեց 21 հոգուց բաղկացած նոր կազմ: Իմ կուսակցական ընկերներն իրենց վստահության քվեն նաև ինձ տվեցին, ինչը նշանակում է, որ ուղղակի իմ ֆիզիկական զբաղվածությունն էլ ավելի է մեծանալու, և, եթե դրան գումարում ենք ԱԺ հանձնաժողովում և խորհրդարանական դիվանագիտության մեջ իմ աշխատանքը, ստիպված եմ որոշ ընտրություն կատարել: ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չեմ հասցնելու «Եվրանեսթ»-ում պատվիրակության ղեկավարի աշխատանքը պատշաճ կատարել: Մենք թիմով կգտնենք այնպիսի մեկին, որ կկարողանա մշտապես ձեռքը պահել զարկերակի վրա»,- նշեց Հայրապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում