Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների միջեւ համագործակցության շարունակական զարգացումը եւ նշել, որ նմանօրինակ փոխայցելությունները նոր մակարդակի են բարձրացնում խորհրդարանական երկկողմ շփումների որակը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս հակամարտությունը զուտ տարածքային վեճ չէ, այլ այնտեղ բնակվող ժողովրդի ճակատագրի հարցն է՝ մարդու իրավունքների լիարժեք իրացման տեսնակյունից: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար հենց վերոնշյալ արժեհամակարգի տրամաբանությունից է բխում Արցախի կարգավիճակին եւ անվտանգությանը վերաբերող հարցերի լուծումը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Արցախի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացում՝ կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների արդյունավետության բարձրացման համար:

Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Երեւանում է, Ստեփանակերտում եւ Բաքվում՝ հույս հայտնելով եվրոպական գործընկերների աջակցության առնչությամբ` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կառուցողական տրամաբանության իրացման ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաեւ բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ապահովման հարցերին: Ռուբեն Ռուբինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից շփման գծում շարունակական խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք պարբերաբար հանգեցնում են մարդկային կորուստների, իրավիճակի լարման՝ ձեւավորելով բանակցային գործընթացի համար ոչ նպաստավոր միջավայր:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում հանձնաժողովի նախագահը նաեւ կարեւորել է պետական մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, գործնական առումով կարմիր գծեր սահմանելու քաղաքականության բացառումը՝ բնութագրելով դրանք որպես ապակառուցողական քայլեր՝ խաղաղության համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ հետագա փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ