Ծառուկյանը հորդորում է Միհրան Հարությունյանին մասնակցել ընտրանու հավաքներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Տոկիոյի խաղերին կմասնակցի միայն ազգային թիմի հավաքներին, միջազգային մրցաշարերում ուղեգիր նվաճելու դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Եթե նա ուժեղ է և ցանկություն ունի, թող գա մասնակցի հավաքներին և գնա մրցումների: Ուրիշ մեկը չի կարող իր փոխարեն ուղեգիր նվաճել, իսկ ինքը գնա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկի փոխարեն»,-ասել է նա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ավելի վաղ պատասխանելով Միհրան Հարությունյանի հայտարարությանը, թե Ջուլֆալակյանը չէ, որ պետք որոշի թիմի կազմն ու ինքը պետք է մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին, շեշտել էր, որ մարզիկը պարտավոր է մասնակցել ընտրանու ուսումնամարզական հավաքներին, այլ ոչ թե «նստի տանը»:

Ռիոյի օլիմպիական խաղերից ի վեր Միհրան Հարությունյանը 3 տարի շարունակ ըմբշամարտի ոչ մի մրցաշարի չէր մասնակցել, միայն նախորդ ամիս Սոչիում մեկ գոտեմարտ անցկացրեց: Հարությունյանն իր ուժերն է փորձում մարտեր առանց կանոններում:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում