Վահե Էնֆիաջյանը հանդիպել է իրացման գոտիների բնակիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 14-ին ընդունել է Երեւանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ պարբերաբար հանդիպում է իրացված գոտիների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրներն ու առաջարկները: Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թեմայի շրջանակում խորհրդարանական լսումների անցկացումը բազմակողմանի քննարկել բոլոր առանցքային հարցերը, հասկանալ նաեւ օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Իրացման գոտիների բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները կապված սեփականության իրավունքի ոտնահարման, կառուցապատման խախտումների, գույքի գնահատման գործընթացի բացթողումների, օրենքի ոչ հստակ մեկնաբանությունների, ԾԻԳ-երի կայացրած որոշումների հետ:

Հանդիպմանը մասնակցել են մայրաքաղաքի Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցների, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ թաղամասերի, Սարի Թաղի ներկայացուցիչները:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան