Միջազգային

Թրամփը նախատեսում է G-20-ի շրջանակում հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը նախատեսում է G-20-ի շրջանակում հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի Ճապոնիայում՝ «մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա մենք սպասում ենք, որ նախագահը հանդիպումներ կունենա Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ: Դա հնարավորություն է հանդիպել կարևոր հարցերի շուրջ պոտենցիալ կարևոր ժամանակահատվածում»,- ասել է Բոլթոնը՝ Վաշինգտոնում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում