Պաշտոնական

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորություն

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ուփսալայի համալսարան, կհանդիպի Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Արման Աբովյանը եւ Աննա Կոստանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում