Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Պուտինին. AFP

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Պուտինին. AFP
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իտալիա Ռուսաստանի պետության ղեկավարի այցի ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին այս մասին հաղորդել Է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով պապի մամուլի քարտուղար Ալեսանդրո Ջիզոտիին: «Ես կարող եմ հավաստել, որ սուրբ հայրը (Ֆրանցիսկոս պապը) Վատիկանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ունկնդրության կընդունի հուլիսի 4-ին»,- մեջբերում Է գործակալությունը Ջիզոտիի խոսքը: Ավելի վաղ Կրեմլում հավաստել են Իտալիա այցելելու՝ նախագահի պլանները, սակայն այցի ժամկետների եւ Վատիկան այցելելու՝ Պուտինի պլանների մասին չեն հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում