ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար Հռոմի Վանոնի պետական ավագ դպրոցի 25 աշակերտներ դպրոցի տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ ճանաչողական 4-օրյա այցով գտնվել են Հայաստանում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայում ՀՀ դեսպանության «ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ աշակերտները ծանոթացել են Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, այցելել տեսարժան վայրեր՝ Երևանում, նաև՝ Սևան, Դիլիջանի ազգային պարկ։
Մայիսի 24-ին մեկնարկած այցի ավարտին դպրոցի սաները ներկայացրել են իրենց տպավորությունները՝ ճամփորդական օրագրի տեսքով։