Սպորտ

CONIFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Աբխազիան հաղթել է Չամերիային

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ասկերանի քաղաքային մարզադաշտում հունիսի 2-ին տեղի է ունեցել CONIFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է Աբխազիայի հաղթանակով:

Մինչ խաղը հնչել են Աբխազիայի և Չամերիայի հավաքականների պետական օրհներգերը։

Խաղի ընթացքում առաջին գոլը 27-րդ րոպեին խփել է Չամերիայի հավաքականը, այնուհետև 47, 48 և 72-րդ րոպեներին խփած գոլերով Աբխազիան 1-3 հաշվով հաղթանակ է տարել:

Նախքան խաղի մեկնարկը հայրենասիրական երգերով ու պարերով հանդես է եկել «Տնջրե» ավանդական երգի-պարի համույթը:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն ասել է, որ Ասկերանն առաջին անգամ է հյուրընկալում արտերկրից ժամանած մարզիկների այսպիսի լայն զանգված:

«Անցկացնելով մրցաշարը մեր հանրապետությունում՝ վստահ ենք, որ այն կնպաստի տարբեր երկրների հետ բարեկամական կապերի ամրապնդմանը և խթան կհանդիսանա ֆուտբոլի և զբոսաշրջության զարգացման համար: Այն դրական ազդեցություն կունենա Արցախի սոցիալ- տնտեսական կյանքի զարգացման, մարզամշակութային կապերի ընդլայնման և միջազգային ճանաչման վրա: Բոլոր թիմերին մաղթում եմ ոգևորիչ խաղ և ազնիվ մրցակցություն»,-ասել է նա:

Հանդիպմանը ներկա Աբխազիայի հերոս, հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանն ասել է, որ Արցախում առաջին անգամ է և տպավորված է նրա հյուրընկալությամբ ու կազմակերպվածությամբ:

Նա նշել է նաև, որ ոգևորված է թիմի հաղթական ու հաջողակ մեկնարկային խաղով:

Չամերիայի թիմի դարպասապահ Էդմոնդ Հոխհան էլ ասել է, որ խաղը բավականին հետաքրքիր անցավ և պարտությունը չի հուսահատեցնում նրանց թիմին:

Նա հավելել է, որ տպավորված է Արցախի ժողովրդի հյուրընկալությամբ ու բարությամբ:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, ֆուտբոլասերներ:

Հայերեն

Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

«Տան մյուս կողմը». ՌԴ֊ում ՀՀ դեսպանատանը Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

Թրամփը դատապարտել է Կիևի վրա ՌԴ-ի հարձակումը և Պուտինին կոչ արել «կանգ առնել»

Պետք է հիշել անցյալի դառը դասերը. Բուլղարիայի փոխվարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Շվեյցարահայ վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գիրք-ալբոմը նոր լույս կսփռի 44-օրյա պատերազմի վրա

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն