Սպորտ

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունների արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան` Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի կազմում ԵԱ-ի ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը, արծաթ նվաճեցին Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը: Բրոնզի արժանացան Գառնիկ Չալոյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Կանանց թիմից արծաթ մեդալներ նվաճեցին Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանն ու Լիանա Գյուրջյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում