Սպորտ

Թիմային հաշվարկում մենք հասանք մեր նպատակին. Սամվել Գասպարյան

2 րոպեի ընթերցում

Թիմային հաշվարկում մենք հասանք մեր նպատակին. Սամվել Գասպարյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի կարծիքով` թե կանանց, թե տղամարդկանց թիմերը կատարել են իրենց առաջ դրված խնդիրը Եվրոպայի առաջնություններում:

«Թիմային հաշվարկում մենք հասանք մեր նպատակին: 9 տարի շարունակ կանանց հավաքականը նման հաջողության չէր հասել, մեդալային նման ավարով չէինք վերադարձել Եվրոպայի առաջնությունից: Այս առաջնությունում եղան վիրպումներ, ձեռքբերումներ ու բացահայտումներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Գասպարյանը:

Վերջինիս խոսքով` այս առաջնությունում իրեն տպավորել է կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանն, ով ընդամենը երկու ամիս առաջ վիրահատությանն էր ենթարկվել ու այժմ ԵԱ-ի արծաթե մեդալակիր է:

«Այս առաջնությունում տարվա սպորտային վերադարձ կարող ենք համարել Սիմոն Մարտիրոսյանին, ով 20 կիլոգրամ քաշ գցելուց հետո կրկին նման կիլոգրամներ է բարձրացնում: Ֆանտաստիկ էր իր համար»,-ասաց գլխավոր քարտուղարը:

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի կազմում ԵԱ-ի ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը, արծաթ նվաճեցին Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը: Բրոնզի արժանացան Գառնիկ Չալոյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Կանանց թիմից արծաթե մեդալներ նվաճեցին Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանն ու Լիանա Գյուրջյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում