Սպորտ

ԵԱ-ի ոսկե մեդալը քրտնաջան աշխատանքի արդյունք է. ծանրորդ Գարիկ Կարապետյան

1 րոպեի ընթերցում

ԵԱ-ի ոսկե մեդալը քրտնաջան աշխատանքի արդյունք է. ծանրորդ Գարիկ Կարապետյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանի կարծիքով` Եվրոպայի առաջնության այս ոսկե մեդալը քրտնաջան աշխատանքի արդյունք է:

«Նախորդ վնասվածքից հետո դժվարություններ շատ են եղել: Եվ ժամանակն էլ քիչ էր մարզումների համար` երկու հավաքի ենք մասնակցել, երկու ամիս ժամանակ կար մարզումների: Քրտնաջան մարզումների շնորհիվ հասել եմ իմ գերազանց մարզավիճակին, վերադարձել եմ ոսկե մեդալով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոնական մոտեցման բուռն էմոցիաներին՝ ծանրորդը շեշտեց, որ ինքն այդքան զգացմունքային էր, քանի որ մի քանի մրցաշար շարունակ իրեն չի հաջողվել ոսկե մեդալակիր դառնալ:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը երկամարտի 411 կգ արդյունքով` երկու տարի անց, կրկին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր դարձավ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ թիմային հաշվարկում առաջինն էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում