Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեծաթիվ պատվիրակությամբ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի սամբոյի կանանց և տղամարդկանց հավաքականներն ամբողջական կազմերով կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Ապրիլի 22-28-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը(բոլոր տարիքային խմբեր):
Հայաստանի սամբոյի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով.
Տղամարդիկ` մարզական սամբո.
Դավիթ Հովսեփյան 58կգ, Մաքսիմ Մանուկյան 64կգ, Կառլեն Մահինյան 71կգ, Բորիս Շատվերյան 79կգ, Վահագն Չալյան 88կգ, Արսեն Խանջյան 98կգ, Ժոռա Բաղդասարյան +98կգ
Տղամարդիկ` մարտական սամբո.
Համլետ Սուքիասյան 58կգ, Մայիս Ներսեսյան 64կգ, Մհեր Մերջանյան 71կգ, Արթուր Մալխասյան 79կգ, Ավետիք Պողոսյան 88կգ, Արման Ավանեսյան 98կգ, Նորիկ Խուրշուդյան +98կգ
Կանայք` մարզական սամբո.
Արփինե Ամիրյան 50կգ, Թամարա Գրիգորյան 54կգ, Անի Մարտիրոսյան 59կգ
Երիտասարդներ․
Ռոբերտ Սիմոնյան 58կգ, Արշակ Բեկչյան 64կգ, Մհեր Օհանյան 71կգ, Սամվել Ղազարյան 79կգ, Սեյրան Սարուխանյան 88կգ, Էրիկ Սաղաթելյան 98կգ, Արսեն Հայրապետյան +98կգ, Անահիտ Սարգսյան 59կգ
Պատանիներ․
Սերյոժա Մելքոնյան 53կգ, Ալեքս Խաչատրյան 58կգ, Ջոնիկ Օզմանյան 64կգ, Գոռ Շատվերյան 71կգ, Գոռ Աղասարյան 79կգ, Լևոն Խաչատրյան 88կգ, Արեն Հարությունյան 98կգ, Դավիթ Բարսեղյան +98կգ, Հայկանուշ Ազիզբեկյան 47կգ, Միլենա Առաքելյան 50կգ, Մանուշակ Խաչատրյան 54կգ, Սյուզաննա Մանուկյան 59կգ
Դեռահասներ․
Արսեն Պապոյան 46կգ, Արման Պարսիյանց 49կգ, Արամ Կիրակոսյան 53կգ, Արայիկ Պետրոսյան 58կգ, Ալեքս Համբարձումյան 64կգ, Գոռ Մուրադյան 71կգ, Գոռ Անտոնյան 79կգ, Գոռ Թելոյան 98կգ, Սյուզի Ազիզբեկյան 44կգ, Արփինե Ազիզբեկյան 54կգ
Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի, մարզիչներ Հայկ Ավետիսյանի, Էռնեստ Միրզոյանի և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ։