Հենրիխ Մխիթարյանը վստահ է՝ Մ-19 տարեկանների հավաքականը պատվով հանդես կգա Եվրոպայի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին պատվով հանդես կգա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ասել է մայիսի 31-ին, անդրադառնալով նրան, որ վիճակահանության արդյունքում մեր հավաքականին ուժեղ մրցակիցներ են բաժին հասել:

«Երևի բոլորը դժգոհ են այս վիճակահանությունից, որովհետև մեզ բաժին են հասել ամենաուժեղ մրցակիցները, չնայած, որ չկան թույլ մրցակիցներ: Բայց պետք է խաղան մեր տղաները, ցույց տան, որ իրենք արժանի են խաղալու այդ հավաքականների դեմ: Վախենալու ոչինչ չկա, որովհետև բոլորն էլ ֆուտբոլիստ են, բոլորն էլ մարդ են: Միակ բանը, որ նրանք կարող են անել՝ խաղալ բարձր մակարդակով, իրենց ուժերի ներածի չափով, և ցույց տալ բոլորին, որ իրենք կարող են բարձր մակարդակով խաղալ: Հուսով եմ, որ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ հնարավոր է, որ տեղափոխվեն Եվրոպա, որը շատ լավ կլինի թե՛ նրանց, թե՛ հայկական ֆուտբոլի համար»,- ասել Մխիթարյանը:

Մխիթարյանի խոսքով՝ մեծ պատասխանատվություն կա Երևանում նման մրցաշար անցկացնելու առումով:

«Մենք ներկայացնում ենք Հայաստանը ու մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչ է նշանակում հայ լինելը, Հայաստանում ապրելն ու Հայաստանի հավաքականում խաղալը: Ինձ թվում է, որ շատ լավ միջոցառում է լինելու, և մեր ֆուտբոլիստները պատվով հանդես կգան»,- նշեց ազգային հավաքականի ավագը:

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ խմբերը.

A.Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա

B.Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա:

Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կմեկնարկի հուլիսի 14-ին:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը