Հասարակական

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն համաշխարհային ունիվերսիադային

2 րոպեի ընթերցում

 Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն համաշխարհային ունիվերսիադային

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 16 մլն դրամ կտրամադրի «Մասսայական սպորտ» ծրագրի «Ուսանողական մարզական միջոցառումների» համար, որպեսզի ապահովվի Հայաստանի մասնակցությունը համաշխարհային ունիվերսիադային։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ համաշխարհային ունիվերսիադան հանդիսանում է տարվա ամենակարևոր մարզական միջոցառումը, որին մասնակցում են շուրջ 180 երկրների ավելի քան 15000 պատվիրակներ՝ իրենց մեծությամբ զիջելով միայն օլիմպիական խաղերին:

ՀՀ համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում են ՀՀ լավագույն ուսանող մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով, որոնք միշտ բարձր են պահել ՀՀ մարզական պատիվը՝ խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում միշտ տեղ զբաղեցնելով լավագույն 30 երկրների շարքում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրում հանրակրթական ուսումնական հաստատություններում ծրագրով նախատեսված միջոցները՝ 7 մլն 766 հազար դրամ, տրամադրվեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամին, որի առաքելությունն է ուսումնասիրել, ուսուցանել ու հանրայնացնել ազգային երգերն ու պարերը՝ դրանք դարձնելով հայ ժողովրդի կենդանի մշակույթի մաս, և նպաստել ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ Հենց հիմնադրամն է հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնում «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման գործընթաց։Առարկայի ներդրման շրջանակներում հիմնադրամի կողմից իրականացվում են ուսուցիչների վերապատրաստումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում