Ռաֆայել Բաբայանը՝ շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գավառի շախմատի տանը կայացավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2019 թվականի մարզային առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության տոնին եւ Մայիսյան հերոսամարտերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, առաջնությունում հաղթող է ճանաչվել Ճամբարակ համայնքը ներկայացնող Ռաֆայել Բաբայանը: Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սեւանի եւ Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում երեք մրցանակային տեղեր գրաված շախմատիստները:

«Այն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Առաջնությունն անհատական էր: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Առաջնությունն անցկացրեց եւ արդյունքներն ամփոփեց մարզային մրցավարական հանձնաժողովը: Մրցումների գլխավոր մրցավարն էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Վեց խաղափուլերում ծավալված հետաքրքիր եւ անզիջում պայքարում առաջին տեղը գրավեց ճամբարակցի Ռաֆայել Բաբայանը, երկրորդ տեղում էր վարդենիկցի Ավետիք Սարգսյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց սեւանցի Արմեն Վարդանյանը:

Մարզային առաջնությունում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղ գրաված շախմատիստներին հանձնվեցին հավաստագրեր եւ հուշամեդալներ»,-ներկայացրեց Գեղամ Չարվադարյանը:

Առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած երկու շախմատիստներ կմասնակցեն մայիսի 29-ից հունիսի 5-ը Աբովյան քաղաքում անցկացվող Հայաստանի 2019 թվականի տարածաշրջանային առաջնությանը

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում