Այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման աղբյուր պետք է լինեն մեզ համար. Արարատ Միրզոյանի ուղերձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի եւ անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը:

Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլեւ ամրագրեց իր՝ իբրեւ ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու եւ պետականություն ունենալու իրավունքը:

Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրեւ ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը եւ պատրաստ է մինչեւ վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար:

101-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության եւ պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեզ համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում:

Շնորհավոր տոնդ, Հայաստան: Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում»:

101 տարի է անցել Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտերից, որտեղ վճռվեց մեր ժողովրդի ճակատագիրն ու ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ մայիսի 28-ին այցելել են Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել ու ծաղիկներ խոնարհել մեր ժողովրդի համար բախտորոշ ճակատամարտում անմահացած հերոսամարտիկների հուշակոթողին:

Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է հոգեհանգստի կարգ: Հանդիսավոր պայմաններում բացվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթողը:

Երկրի բարձրագույն ղեկավարությունն ու հյուրերը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել են հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշները, ծանոթացել վավերագրերին ու փաստաթղթերին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան