Հայաստանում կրտսեր ենթասպայական ու շարքային կազմի համար հավելավճարները կբարձրանան միջինը 18 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նոր որոշմամբ հստակեցնում է զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելավճարների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտականությունների կատարման համար: «Զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։ Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով. բարձրագույն սպայական կազմը, կրտսեր ենթասպայական կազմն ու շարքայիններ ստանալու են հավասարաչափ հավելավճար։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար:

Դավիթ Տոնոյանը հստակեցրեց, որ կրտսեր ենթասպայական ու շարքային կազմի համար հավելավճարները բարձրանում են միջինը 18 տոկոսով, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, նրանց դեպքում ևս հավելում կլինի:

Արձագանքելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայտարարել են, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա: «Բայց կրտսեր սպայական կազմինն ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով։ Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասաց վարչապետը:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին