Գարո Փայլանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազությանը հեռուստահաղորդման ընթացքում հայ երեխայի կրոնափոխության հարցով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փայլանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով օրեր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին:

«Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։

Նա հայտնեց, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի ներկայությունն առանց իր թույլտվության է եղել։ Վաղը պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ Ռադիոյի ու հեռատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ երեխաների շահագործում իրականացրած այս հաղորդման դեմ»,- նշել է պատգամավորը։

Հաղորդման ժամանակ, մինչև երեխայի կրոնափոխ լինելը Նիհաթ Հաթիփօղլուն հայտարարել էր, որ ստացել են Արթուրի մոր համաձայնությունը, սակայն մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, հայտնել էր, որ որդին իսլամ է ընդունել առանց իր իմացության և համաձայնության:

Ընտանիքը Թուրքիա է տեղափոխվել 13 տարի առաջ, մոր պնդմամբ՝ որդին և իրենց ընտանիքը քրիստոնյա է:

Հայերեն العربية English

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ