Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Звезда» հեռուստաալիքին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հարատև արժեք են, որը չի կարող ժամանակի հետ փոփոխության ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ռուսական «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ռուսական դարավոր պատմություն ունեցող հարաբերություններին, ինչպես նաև երկրի զարգացման հեռանկարներին:

- Առաջին հարցը ռուս-հայկական հարաբերությունների մասին է: Ինչպե՞ս եք գնահատում այս հարաբերություններն ու զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

-Ես գնահատել, գնահատում և ապագայում էլ գնահատելու եմ դրանք որպես կոնստանտ: Դրանք մշտական են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք պատմականորեն եղբայրներ ու բարեկամներ ենք: Զենքի բարեկամներ: Ճակատագրի բարեկամներ: Հավատքի բարեկամներ: Ես գնահատում եմ հարաբերությունները որպես հարատև արժեք, որը ժամանակի հետ չի կարող փոխվել: Դրանք մեր մշակույթի, պատմության, փիլիսոփայության, անցյալի, ներկայի և ապագայի մի մասն են:

- Այսօր ի՞նչ հեռանկարներ ունի երկիրը: Ինչպե՞ս եք այն գնահատում:

- Պատասխանը մեկն է. երկիրն ունի հսկայական ներուժ, ես տեսնում եմ զարգացման մեծ պոտենցիալ: Եվ մի քանի պատճառով: Կարող եմ ձեզ հետ կիսվել դրանցից մեկով կամ երկուսով: Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը կարողանում է յուրաքանչյուր մեծ դժվարությունից, անգամ մեծ ողբերգությունից՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո վերածնվել: Ողջ աշխարհում հայերի սփռվելուց հետո երկիրը վերածնվեց իբրև Փյունիկ և նայում է առաջ: Միշտ առաջ:

Այս ճանապարհին միշտ էլ լինում են դժվարություններ, սակայն կարծում եմ՝ մենք մի ժողովուրդ ենք, որը կարողանում է հաղթահարել բարդությունները: Թե՛ ինքնուրույն, թե՛ ընկերների հետ: Իսկ Ռուսաստանը մեր ընկերն է: Կարծում եմ՝ 21-րդ դարում մենք կարող ենք շատ առավելություններ ունենալ, քանի որ Հայաստանը գուցե և փոքր, բայց համաշխարհային ազգ է: Որքան Հայաստանում, մոտավորապես նույնքան հայեր էլ բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, նրանց մի մասը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Շատ եմ ուզում հավատալ, որ նրանք լավ քաղաքացիներ են, քանի որ նրանք պետք է նախ և առաջ լինեն Ռուսաստանի Դաշնության լավ քաղաքացիներ և, բնական է, որ երբեք չմոռանան իրենց պատմական արմատներն ու մշակույթը:

Հայերը շատ են նաև Ամերիկայում՝ թե՛ հարավում, թե՛ հյուսիսում, Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Ամենուր: Դա մեծ ուժ է: 21-րդ դարն այն ժողովուրդներինն է, որոնք կապեր ունեն ողջ աշխարհում: Սա այն ժողովուրդների դարն է, որոնք գիտեն ջանալ և հաղթահարել դժվարությունները: Դարն է այն ժողովուրդների, որոնք կարողանում են պայքարել՝ հանուն իրենց ու իրենց ընկերների: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագան պետք է պայծառ լինի: Նախագահից այլ պատասխան դուք չէիք էլ կարող ակնկալել:

- Ավելի վաղ նշվում էր, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Ռուսական բիզնեսը պատրա՞ստ է ներդրումների: Եթե այո, ապա ո՞ր ոլորտներում:

- Չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ ռուսական բիզնեսի կարծիքը: Այն, ինչ կարող եմ մեկնաբանել, հետևյալն է՝ ռուսական բիզնեսը Հայաստանում է արդեն շատ երկար տարիներ: Եվ աշխատում է հիմնարար կերպով: Կան ներդրումներ տարբեր երկրներից՝ և՛ Եվրոպայից, և՛ Հեռավոր Արևելքից, և՛ Մերձավոր Արևելքից, և՛ Ամերիկայից: Սակայն ռուսական բիզնեսը միշտ էլ եղել է, և ինչ-որ առումով մենք շատ հաճախ չենք էլ նկատել այն, ասես այդ բիզնեսը ներքին էր: Ընդ որում, Հայաստանում ներդրումներ էին արել ոչ միայն մաքուր ռուսական ընկերությունները, այլև այն ռուսական ընկերությունները, որոնց կազմում կան ազգությամբ հայեր: Դրանք շատ մեծ ներդրումներ են, և կարծում եմ, որ ապագայում էլ քիչ չեն լինի:

- Կարդացել եմ, որ առաջիկայում մտադիր եք այցելել Մոսկվա: Ընդհանրապես, որքա՞ն հաճախ եք լինում մեզ մոտ և ի՞նչ կուզեիք առաջին հերթին տեսնել մեր երկրում:

- Առաջիկայում պաշտոնական այց չունեմ, սակայն Մոսկվայում շատ հաճախ եմ լինում: Եվ չեմ կարծում, որ Մոսկվան ու Պետերբուրգն այն քաղաքներն են, որտեղ կուզեի լինել ինչ-որ բան նայելու համար, քանի որ դեռ մանուկ հասակից, երբ հորս հետ առաջին անգամ Լենինգրադում ու Մոսկվայում էի, շատ լավ գիտեմ այդ քաղաքները: Այնուհետև արդեն ուսանող էի՝ ասպիրանտ: Բացի այդ, մեր ընտանիքում հստակ պատմություն կա՝ կապված Ռուսաստանի հետ, այն սերում է մեր նախնիներից, պապիկից և ավարտվում է իմ որդիներով:

Այդ պատճառով, ես լինում եմ Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում՝ իբրև տանը: Իսկ ի՞նչը տեսնելու ցանկություն է ամեն անգամ առաջանում: Դե... գուցե մի լավ համերգ: Ես ամեն ինչ սիրում եմ: Դասական երաժշտություն: Երբ վերջին անգամ կնոջս հետ Մոսկվայում էի, այցելեցինք Մեծ թատրոն՝ դիտելու «Աննա Կարենինա» ֆենոմենալ ստեղծագործությունը: Այդ ներկայացումը թե՛ իմ, թե՛ կնոջս համար բացարձակ անսպասելի էր: Եվ ես կուզեի, որ թե՛ Պուշկինի թանգարանը, թե՛ Տրետյակովյան պատկերասրահը ավելի շատ ցուցադրություններ բերեին Երևան:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում