«Ազնավուր» հիմնադրամը չի հանդիսանում Երևանում կայանալիք Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը. հայտարարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը, կազմակերպիչը կամ աջակիցը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ազնավուր» հիմնադրամի հայտարարությունը.

«Ի պատասխան բազմաթիվ հարցերի ու նամակների՝ «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը հայտնում են, որ ո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի 26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը, կազմակերպիչը կամ աջակիցը։

Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից արվում են հանրային հայտարարություններ, որոնցով փորձ է արվում վերոնշյալ համերգի կազմակերպումը որևէ կերպ կապել «Ազնավուր» հիմնադրամի և Ազնավուր ընտանիքի անվան հետ։

Հիմնադրամը և ընտանիքն անթույլատրելի են համարում հանրությանը ապատեղեկացնելու նմանատիպ փորձերը և մեկ անգամ ևս ընդգծում, որ որևէ առնչություն չունեն վերոնշյալ համերգի հետ։

***

Մեծանուն արտիստի 95-ամյակին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում։ Այդպիսով բոլոր այդ իրադարձությունների կազմակերպիչները նշանավորում են Շառլ Ազնավուրի արվեստն ու կյանքը, ինչպես նաեւ նպաստում «Ազնավուր» հիմնադրամի առաքելությանը»:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում