Արմեն Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։

Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:

«Անմահ գունդ» խորագրով քայլերթ անցկացվել է նաև Հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում:

Հայերեն Русский