Հայաստանում սուպերվարչապետ և սուպերվարչապետական համակարգ չկա.Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեկ տարվա գործունեության ամենակարևոր հարցերից մեկն այն է համարում, որ Հայաստանում չկա սուպերվարչապետ և չկա սուպերվարչապետական համակարգ: Այս մասին նա ասաց հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյո՞ք օրակարգում կա սուպերվարչապետական ինստիտուտը վերացնելու հարցը:

«Հայաստանում այն, ինչ կատարվում է, վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է սուպերվարչապետի մեքենան կանգնում լուսացույցի տակ: Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը և օրինական լծակները չեն: Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու՝ չներկրես: Բանանի գործը քեզ եմ փոխանցում, բենզինի գործը՝ մեկ ուրիշին, այստեղ պետք է գյուղապետ ընտրվի այս մարդը, այս քրեական գործը պետք է կարճվի կամ չկարճվի և այլն: Սուպերվարչապետական համակարգը դա է: «Բաղրամյան 26»-ը ինչո՞ւ վերադարձրեցինք, ինչո՞ւ են «Բաղրամյան 26»-ի և Ազգային ժողովի դռները բաց: Ինչո՞ւ ենք քվոտաներ առաջարկում (ընդդիմությանը-խմբ.) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: Ես սուպերվարչապետական համակարգը, որ քննադատել եմ, առաջին հերթին դա եմ նկատի ունեցել: Դուք տեսե՞լ եք սուպերվարչապետ, ով դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս: Ոմանք ասում են դա շոու է: Դա շոու չի, այլ քաղաքական կամքի ցուցադրում է: Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սուպերվարչապետական համակարգն այն է, երբ խումբը կամ մարդը պահում է իշխանությունը և ասում է, որ ոչ մեկին չի տա:

«Ես ասում եմ, որ Հայաստանում իշխանություն չունեմ, այն պատկանում է ժողովրդին: Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սուպերվարչապետ չի կարող լինել»,-ասաց վարչապետը:

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում