Սկսում եմ ճանապարհս դեպի Տոկիո և վերցնելու եմ այն, ինչ ինձ է պատկանում. Միհրան Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը երկար դադարից հետո նորից կմասնակցի ըմբշամարտի մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մայիսի 17-ին կմասնակցի Կրասնոդարում կայանալիք մրցաշարին: «Կրասնոդարում կվերադառնամ մրցագորգ, որսկսեմճանապարհս դեպի «Տոկիո-2020» և վերցնեմ այն, ինչն ինձ է պատկանում է»,-գրել է նա:

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանը հանդես է գալիս խառը մենամարտերում և չի մասնակցել ոչ մի մրցաշարի:

Ավելի վաղ` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարծիք էր հայտնել, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պետք է ապացուցի, որ գործող մարզիկ է՝ նորից թիմ հրավիրվելու համար: «Աշխարհում չկա ոչ մի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի մրցաշարերի: Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն նրա համար: Մարզիկը պետք է լինի հավաքական թիմի հավաքներին, մասնակցի միջազգային մրցաշարերի և ապացուցի, որ գործող մարզիկ է»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Ջուլֆալակյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում