Բացարձակ սուտ է. Էդուարդ Աղաջանյանը՝ իրեն ՊՎԾ ղեկավար նշանակելու լուրերի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բացարձակ սուտ է որակում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը: Այդ մասին Աղաջանյանը նշեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Բացարձակ սուտ է, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը; Նման բան չի քննարկվում, որևէ հիմք չկա նման քննարկման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Աղաջանյանը:

«Մամուլում վերջին շրջանում բազմաբովանդակ տեղեկատվություն է շրջանառվում, խորհուրդ կտամ տեղեկատվական այդ տարափին մեծ կարևորություն չտալ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ուղղորդված կոնկրետ լրատվամիջոցներ կոնկրետ պատվեր են կատարում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՊՎԾ-ի հետ կապված շրջանառվում է տեղեկատվություն, թե ներկայիս պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ինչ-որ կապեր ունի: «Ես այդ մարդուն երբևէ մինչև վերջերս չեմ էլ տեսել: ՊՎԾ-ում նշանակումների հասցեատերը վարչապետն է»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում