Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՄԸՄ պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՄԸՄ ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները: ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է այսուհետ ևս իր ծրագրերով աջակից լինել Հայաստանին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ՀԸՄԸ-ն միավորելու, համախմբելու, կրթելու կարևոր գործունեություն է իրականացնում հայկական սփյուռքում: Այս համատեքստում նախագահն անհրաժեշտ է համարել, որ կառույցն ավելի մեծ եռանդով շարունակի ազգային ինքնության պահպանմանը և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմանն ուղղված իր կարևոր գործառույթը: Աջակցելու իր պատրաստակամությունը հայտնելով՝ նախագահն ասել է, որ սփյուռքում անելիքները շատ են, և նոր մոտեցումների անհրաժեշտություն կա՝ նոր ժամանակների ու նոր սերնդի պահանջներին և խնդիրներին համահունչ:

Հանդիպման ավարտին ՀՄԸՄ պատվիրակության անդամները նախագահ Արմեն Սարգսյանին են նվիրել կազմակերպության 100-ամյակի առթիվ թողարկված նամականիշը:

Հայերեն العربية English Français Русский

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին

Ախուրյան համայնքում նշվել է համայնքի օրը

Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լուսաձոր բնակավայրում կրթահամալիր է կառուցվել

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Հռոմի պապի մոտ վիրահատությունից հետո թոքի քաղցկեղ է հայտնաբերվել

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ու աշակերտները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր

Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում