Վարչապետը հանձնարարեց Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի նորոգման հարցը մտցնել գործնական փուլ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 25-ի նիստում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին հանձնարարեց Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի նորոգման հարցը մտցնել գործնական փուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այն մինչ այսօր չի նորոգվել:

«Այդ հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից: Երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել ենք այդ թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպենք և գումարային հարցերի առումով բանակցությունները առաջ տանենք: Սա իրականում առաջնահերթ հարց է մեզ համար»,- ասաց Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց արագ կատարել հաշվարկներն ու սկսել շինարարությունը:

«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու։ Ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը: Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առջև»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում