Քաղաքականություն

Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության տարելիցին Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել «Թվիթեր»-ում

1 րոպեի ընթերցում

Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության տարելիցին Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել «Թվիթեր»-ում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին «Թվիթեր»-ի իր էջում Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանի՝ Արարատի ֆոնին արված լուսանկարում դեսպանության ծաղկեպսակն է Ծիծեռնակաբերդի բարձունքում, կից գրառում՝ «24 ապրիլի», «հիշատակում», «Հայոց ցեղասպանություն», «Արարատ լեռ» հաշթեգերով:

Միաժամանակ նա իր թվիթերի պատին է թողել ավելի վաղ արված մի լուսանկար, որտեղ գլուխ է խոնարհում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում