Լոռու մարզի Քարաձոր և Լեռնավան համայնքներում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Քարաձոր և Լեռնավան համայնքներում հունիսի 9-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:

Քարաձոր համայնքի ղեկավար Արա Մատինյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արա Մատինյանը 2019 թվականի մարտի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Լեռնավան համայնքի ավագանու անդամներ Համլետ Մազմանյանը, Նորիկ Չախալյանը, Վարդան Ավագյանը 2019 թվականի հունվարի 30-ին, իսկ ավագանու անդամ Դավիթ Հարությունյանը փետրվարի 25-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 26-ին Լոռու մարզի Լեռնավան համայնքի ավագանին կազմել է վերոնշյալ ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն:

Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Լեռնավան համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 7 անդամից 4-ը ներկայացրել են հրաժարականներ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում