Ամբողջ կյանքում կհիշեմ եզրափակիչ գոտեմարտը. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով` իր համար ամենատպավորիչը եզրափակչի գոտեմարտն էր: «Երբ պարտվում էի 0:8 հաշվով, կարողացա հաղթել: Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը: Ինձ այդ պահին նորից ուժերիս հավատալու ստիպեց այն աշխատանքը, որ կատարել ենք մենք մարզիչների հետ: Չէի ուզում կատարածս աշխատանքը ջուրը գցել»,- ասաց Հարությունյանը:

Հավաքականի անդամ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը տպավորված չէ իր գոտեմարտերից: «Եվրոպայի այս առաջնությունում ունեցա երկու գոտեմարտ, բայց տպավորված չեմ ոչ մեկից էլ: Առաջին գոտեմարտս կարճ տևեց, սակայն երկրորդում պարտվեցի: Ընդհանուր առմամբ նորմալ էր, սակայն ես պետք է թույլ չտայի, որ այդ կերպ ավարտվեր: Պետք է ավելի շատ հնարքներ կատարեի, որը չստացվեց երկրորդ գոտեմարտի ժամանակ»,- եզրափակեց նա:

Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում միակ ոսկե մեդալը ապրիլի 10-ին նվաճել է 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Վազգեն Թևանյանն էլ Սերբիայում մարտի 9-ին դարձել էր մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում